Մաթեմատիկա-Ես կարողանում եմ

Ես Մխիթարյան Մինասն եմ, ապագա՝  ոսկերիչ։ Այս կիսամյակ մաթեմատիկա առարկայից մենք անցել ենք շատ թեմաներ,  որոնցից ուզում եմ առանձնացնել <<Հավասարումներ>>, <<Մեծություններ>>, <<Տոկոս>> թեմաները,  որոնք  առնչվում են իմ արհեստի հետ։Մասնակցել եմ <<կենգուրու ֆլեշ մոբ>>   մաթեմատիկական ստուգատեսին ։ Այս կիսամյակ շատ եմ լուծել գլուխկոտրուկներ,  հետաքրքրաշարժ խնդիրներ։   Սովորել եմ բանավոր հաշվելու մի քանի պարզագույն հնարքներ որոնք կիրառում եմ առօրիայում։

Ես Կարողանում եմ(Հայոց Պատմություն)

Ես Մխիթարյան Միանսն եմ: Այս 2 տարների  ընթացքում Հայոց պատմություն առարկայից անցել եմ բազմաթիվ թեմաներ: Իմացել եմ շատ տեղեկություններ Լեռնաշխարհի, արքայատոհմերի մասին: Որոնց արդյունքում կարողանում եմ պատասխանել ուսուցչիս տրված հարցերին:

Ես կարողանում եմ: (Էկոլոգիա)

Ես Մխիթարյան Մինասն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` Արհեստների ավագ դպրոցի` 11-րդ դասարանում: Մեր կրթահամալիրում կան տարբեր նախագծեր, որը սովորողը պետք է իրականացնի: Այս պահին իրականացնում ենք  «Ես կարողանում եմ» նախագիծը: Այս նախագծի ընթացքում տարբեր առարկաներից անցած գիտելիքները փորձում ենք ներկայացնել, շարադրանքի միջոցով:  Օրիանակ ` Էկոլոգիայի դասերի շնորհիվ կարողացա տարբերել վատը լավից: Կարողանում եմ ճիշտ սնունդ օգտագործել և այլն: Այդ դասերի ընթացքում անցել ենք բազմաբազան թեմաներ, դիտել ենք ֆիլմեր էկոլոգիա առարկային վերաբերվող և այլն: